Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուսով եմ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Հուսով եմ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան
Քաղաքականություն
14:03, 09 май 2024
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպես ավելի վաղ հայտնել էիք, ռուսական սահմանապահները պետք է դադարեցնեին գործունեությունը «Զվարթնոց» օդանավակայանում: 

 Վարչապետի երեկ Մոսկվա կատարած այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՌԴ սահմանապահները դուրս կգան նաև Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի տեղակայման վայրերից:
 ՀՀ համապատասխան ստորաբաժանումները պատշաճ կիրականացնեն և´ «Զվարթնոց» օդանավակայանի, և´ սահմանային անվտանգության գործառույթները:

Հուսով եմ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին»: