Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունը ամբողջությամբ պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահները․ ԱԽ քարտուղար

«Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունը ամբողջությամբ պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահները․ ԱԽ քարտուղար
Քաղաքականություն
17:25, 06 март 2024
Հայաստանի դիրքորոշումը այն է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայությունն ամբողջությամբ պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվում է ՌԴ սահմանապահներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դուրս բերելու հարցը։

«Հայաստանը այս հարցում հստակ դիրքորոշում ունի և այդ հստակ դիրքորոշման մասին Ռուսաստանի Դաշնությանը տեղյակ պահել է պաշտոնական նամակով։ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայությունը պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը»,- ասաց Գրիգորյանը։