Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվ դրանից հետո Մայր Աթոռից ոչ մի հայտարարություն, ոչ մի կարգալույծ անելու որոշում... Ասել է թե' Կաթողիկոսը ստանձնում է այս ամենի պատասխանատվությունը...

Եվ դրանից հետո Մայր Աթոռից ոչ մի հայտարարություն, ոչ մի կարգալույծ անելու որոշում... Ասել է թե' Կաթողիկոսը ստանձնում է այս ամենի պատասխանատվությունը...
Քաղաքականություն
22:35, 09 май 2024
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այս արտաքին պատվիրատույով խառնակչության վրա կապված կատակներ ենք անում, բայց Եկեղեցու անունից կարմիր գծեր հատելը այլևս կատակ չէ։

ՀՀ Սահմանադրության ու իր Կանոնակարգերի համաձայն Եկեղեցին իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ։

Այսօր այլևս անվիճելի է, որ եկեղեցական սքեմի տակ ու խաչը բարձրացրած Մայր Աթոռի օրհնանքը ստացած շարժման առաջնորդըը մայրաքաղաքի սրտում Կաթիղիկոսի անունից հայտարարություններով քաղաքական պրոցես է տանում ու վերջնագիր հռչակում, քաղաքական անհնազանդության կոչեր հնչեցնում... Եվ դրանից հետո Մայր Աթոռից ոչ մի հայտարարություն, ոչ մի կարգալույծ անելու որոշում... Ասել է թե' Կաթողիկոսը ստանձնում է այս ամենի պատասխանատվությունը...

Քանի որ դասով ցածր հոգևորականները ինչ ինչ պատճառներով կաշկանդված է իր ներսում խնդիրները լուծելու առումով, պետությունն ինքն է պարտավոր պահեք սահմանադրական կարգը ու օգնել իրենց ծառայությանը նվիրված հոգևորականներին փրկել մեր Եկեղեցին ու բարեփոխել այն։

Մենք ականատես ենք լինում բոլոր ոլորտներում ռեֆորմների ուշացման, տապալման ոգւ ձախողման հետևանքներին, երբ թեկուզև մի քանի կամ անգամ տասնյակ հազար քաղաքացիներ կարող են իրենց դժգոհության շահարկման արդյունքում ներքաշվել իրավական նիհիլիզմի հորձանուտում, որն առաջնորդում են Կաթողիկոսն ու հոգևորականների հայտնի խումբը։

Նախկինում երբեք չէի կարողանում ինքս ինձ համոզել, բայց այժմ ակնհայտ է, որ Կաթողիկոսն ինքնակամ պետք է հրաժարական տա։