Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կողոպտել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մահափորձի մեջ մեղադրվող հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը

Կողոպտել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մահափորձի մեջ մեղադրվող հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը
Հասարակություն
22:36, 08 март 2021
Սիսական ջոկատ ֆեյսբուքյան էջը գրում է․

«Կողոպտել են Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը։ Նրանք ջարդել են ամեն ինչ և տարել են առաջին Արցախյան պատերազմի շքանշանները: Տարել են ոչ միայն նրանը, այլև նրա զոհված եղբոր՝ Աղվան Մինասյանի շքանշանները»։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում հարուցված քրգործով Աշոտ Մինասյանը Արթուր Վանեցյանի և ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի հետ մեղադրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։ ԱԱԾ-ն անգամ գաղտնալսումներ հրապարակեց, սակայն դատարանը հրաժարվեց կալանավորել նրան։