Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոստանում եմ՝ բռնելու ենք թափթփուկ պաշտոնյաների վզակոթերից և դուրս ենք շպրտելու ժողովրդին պատկանող շենքերից. Փաշինյանը՝ Ագարակի քայլերթին

Խոստանում եմ՝ բռնելու ենք թափթփուկ պաշտոնյաների վզակոթերից և դուրս ենք շպրտելու ժողովրդին պատկանող շենքերից. Փաշինյանը՝ Ագարակի քայլերթին
Քաղաքականություն
17:16, 15 июнь 2021
Այսօր՝ հունիսի 15-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ Ագարակում տեղի ունեցած քայլերթի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ներողություն ենք խնդրում մեր թույլ տված սխալների և բացթողումների համար, այդ թվում՝ որոշ թափթփուկ քաղաքապետերին և նրանց կրիմինալ ստահակներին հանդուրժելու համար: Բայց ընտրություններից հետո բռնելու ենք դրանց վզակոթերից և դուրս ենք շպրտելու ժողովրդին պատկանող շենքերից»:

Նա նշեց, որ ինքն ընտրություններից հետո անձամբ է զբաղվելու այն թափթփուկ պաշտոնյաներով, ովքեր փորձում են ժողովրդի կամքի վրա ապօրինի ազդեցություն ունենալ. «Հատ-հատ գալու ենք նրանց հետևից, և այդ բոլոր քրեական թափթփուկները պառկելու են Ագարակի ասֆալտների վրա. խոստանում եմ»: