Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միացյալ Նահանգները և Արևմուտքը ներգրավված չեն եղել Ռուսաստանում ապստամբության փորձին. Բայդեն

Միացյալ Նահանգները և Արևմուտքը ներգրավված չեն եղել Ռուսաստանում ապստամբության փորձին. Բայդեն
Քաղաքականություն
21:55, 26 июнь 2023
ԱՄՆ-ը և Արևմուտքն ներգրավված չեն եղել Ռուսաստանում ապստամբության փորձին: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Բայդենը մտադիր է հեռախոսային խորհրդակցություններ անցկացնել արևմտյան առաջնորդների հետ՝ Ռուսաստանում տիրող իրավիճակի առնչությամբ:

ԱՄՆ-ն Ուկրաինային վստահեցրել է, որ կշարունակի իրեն օգնություն ցուցաբերել՝ անկախ Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումներից։

Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Telegram-ի իր ալիքում հայտարարել էր, որ իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ «Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, շարժվել էին Դոնի Ռոստով և դեպի Մոսկվա: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության հրահրման փաստով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում «Վագներ»-ի գործողությունները դավաճանություն է անվանել։

Ավելի ուշ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, որի արդյունքում մասնավոր ռազմական ընկերությունը հանել էր շարասյուները և վերադարձել դաշտային ճամբարներ։