Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վագներ»-ի վարձկանները կլքեն Բախմուտը մայիսի 9-ից հետո. Պրիգոժին

«Վագներ»-ի վարձկանները կլքեն Բախմուտը մայիսի 9-ից հետո. Պրիգոժին
Միջազգային
15:20, 05 май 2023
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ «գնդակների սովի» պատճառով իր խմբավորումը մայիսի 10-ին Դոնեցկի մարզի Բախմուտում իր դիրքերը կհանձնի ՌԴ ՊՆ ստորաբաժանումներին և դուրս կբերի «Վագներ»-ի մնացորդները դեպի թիկունքային ճամբարներ:

«Ես դուրս եմ բերում «Վագներ»-ի ստորաբաժանումները Բախմուտից, քանի որ զինամթերքի բացակայության դեպքում նրանք դատապարտված են անիմաստ մահվան»,- հայտարարել է Պրիգոժինը ուղերձում՝ հղված ՌԴ ռազմական հրամանատարությանը, ՌԴ նախագահին և Ռուսաստանի ժողովրդին։ Ուղերձը հրապարակել է գործարարի մամուլի ծառայությունը։