Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսները հայտարարում են Սոլեդարը գրավելու մասին, ուկրաինացիները՝ հերքում

Ռուսները հայտարարում են Սոլեդարը գրավելու մասին, ուկրաինացիները՝ հերքում
Միջազգային
12:41, 11 январь 2023
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ «վագներականները» վերահսկողության տակ են վերցրել Սոլեդար քաղաքը։

Մասնավորապես, նրա մամուլի ծառայության Telegram ալիքում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Սոլեդարի ողջ տարածքը», և «քաղաքի կենտրոնում ձևավորվել է շրջափակում, որում ընթանում են քաղաքային մարտեր»: «Գերիների թիվը կհաղորդվի վաղը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Այդուհանդերձ, ուկրաինական լրատվամիջոցները հերքել են Սոլեդարը գրավելու մասին տեղեկատվությունը: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը իրավիճակը մեկնաբանել է որպես մասնակի նահանջ և դիրքերի փոփոխություն։ 

Իր հերթին, Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ «Սոլեդարը շրջապատված չէ, այլ կիսաշրջապատված, սակայն հարավից քաղաք տանող ճանապարհն ընկել է ռուսական բանակի կրակային հսկողության տակ»։ 
Արեստովիչի խոսքով՝ որոշ ժամանակ ռուսները «գտնվել են քաղաքի արևելյան ծայրամասերում, սակայն ուկրաինական զորքերը դիմադրել են արևմուտքից և հյուսիսից»։

Ըստ առկա տեղեկությունների՝ քաղաքում այժմ ծանր մարտեր են ընթանում։