Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինան ոչնչացրել է «Վագներ»-ի ռուս վարձկանների շտաբը. Գայդայ

Ուկրաինան ոչնչացրել է «Վագներ»-ի ռուս վարձկանների շտաբը. Գայդայ
Աշխարհ
14:43, 15 август 2022
Ուկրաինայի զինված ուժերը oգոստոսի 14-ին ոչնչացրել են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ռուս վարձկանների շտաբը։

Նրանք տեղակայվել էին Լուգանսկի մարզի գրավված Պոպասնայա քաղաքում։ Այս մասին հայտնում է Լուգանսկի ՕՎԱ-ի ղեկավար Սերգեյ Գայդայի Telegram ալիքը։

 Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները հաջողությամբ աշխատել են մասնավոր ռազմական ընկերության շտաբում, որի ուղղությամբ հարվածի մասին տեղեկացրել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներից մեկը։

«Ուկրաինայի զինված ուժերը կրկին հաջողությամբ են աշխատել հակառակորդի շտաբում, ինչը մատնանշել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներից մեկը։ Այս անգամ երեկ՝ Պոպասնայում, որտեղ ճշգրիտ հարվածով ոչնչացվել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության շտաբը»,- գրել է Գայդայը։ 

Զոհված վարձկանների թիվը հստակեցվում է: