Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեքսանդր Սոկոլովսկի հետ հանդիպմանն արձանագրվել է, որ ՀՀ ժողովրդավարության զարգացման և տնտեսական դիմակայունության ամրապնդումը լինելու է համատեղ աշխատանքների առանցքում

Ալեքսանդր Սոկոլովսկի հետ հանդիպմանն արձանագրվել է, որ ՀՀ ժողովրդավարության զարգացման և տնտեսական դիմակայունության ամրապնդումը լինելու է համատեղ աշխատանքների առանցքում
Քաղաքականություն
19:55, 04 май 2024
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել ենք ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկի հետ: 

Բարձր ենք գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդման գործում: 

Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի ժողովրդավարության զարգացման և տնտեսական դիմակայունության ամրապնդումը լինելու է համատեղ աշխատանքների առանցքում: