Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանը այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանը այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
Հասարակություն
17:43, 04 май 2024
Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ և բարձրաստիճան հյուրեր այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ՝ ծանոթանալու անվանի նկարիչ Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների հատուկ ցուցադրությանը: Այդ մասին ասված է Հայաստանի ազգային պատկերասրահի Ֆեյսբուքի էջում։ 
  
«Հնդկաստանի հանրահայտ Աջանտայի քարանձավների որմնանկարների` բնօրինակի արժեք ունեցող եզակի նմուշները կցուցադրվեն մինչև մայիսի 7-ը»,- նշված է գրառման մեջ: