Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք ցուցադրելու ենք ուժ և փրկելու ենք վրացիներին, Հայաստանը, Մոլդովան». Ալեքսեյ Արեստովիչ

«Մենք ցուցադրելու ենք ուժ և փրկելու ենք վրացիներին, Հայաստանը, Մոլդովան». Ալեքսեյ Արեստովիչ
Միջազգային
18:06, 21 октябрь 2022
Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Կիևն ապագայում «կփրկի վրացիներին»։ Այս մասին հաղորդում է ekhokavkaza-ն:

«Մենք այնտեղ ցուցադրելու ենք ուժ, փրկելու ենք վրացիներին։ Փրկելու ենք Մոլդովան, Հայաստանը: Փրկելու ենք բոլորին: Սա լավ պատմություն է, քանի որ մեր միլիոնավոր տղաների և աղջիկների համար, որոնք մասնակցել են պատերազմին, հետխորհրդային տարածքում առաջիկայում միշտ կգտնվի աշխատանք»,- նշել է նա՝ հավելելով, որ նկատի ունի «խաղաղապահներին, կայունացման գործողությունները, մարդասիրական գործողությունը»։ 

Արեստովիչը ուկրաինացի լրագրողների հետ քննարկել է Վրաստանում ստեղծված իրավիճակը։ Նա երկրի կառավարությանն անվանել է «ռուսամետ, որն ունակ չէ որոշումներ կայացնել, որը ոչնչացրել է այն ամենը, ինչ ստեղծել է Սաակաշվիլին»։ Արեստովիչը հղում է անում վրացիներին, որոնք, նրա խոսքով, մատնանշում են ոստիկանությունում կոռուպցիայի առկայությունը, «որտեղ ամեն ինչ վաճառվում է»։

Քննարկելով ռուսների միգրացիան՝ լրագրող Նիկոլայ Ֆելդմանը ասել է, որ «ռուսները պատրաստվում են անեքսիայի ենթարկել Վրաստանը»։

Իսկ Արեստովիչը ենթադրել է, որ Ռուսաստանը, որոշ մարզերում կառուցվածքային փոփոխության ենթարկելով բնակչության կազմը, կարող է կեղծ հանրաքվեներ անցկացնել ու տարածքները միացնել։