Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարիուպոլ քաղաքը շարունակում է մնալ ուկրաինական բանակի վերահսկողության տակ․ Դոնեցկի ոստիկանության ներակայացուցիչը վտանգ է տեսնում մարդասիրական միջանցք բացելու մեջ

Մարիուպոլ քաղաքը շարունակում է մնալ ուկրաինական բանակի վերահսկողության տակ․ Դոնեցկի ոստիկանության ներակայացուցիչը վտանգ է տեսնում մարդասիրական միջանցք բացելու մեջ
Աշխարհ
11:58, 04 март 2022
Չի բացառվում, որ օտարերկրյա վարձկանները քաղաքացիական անձանց հագուստով կփորձեն դուրս գալ Մարիուպոլ քաղաքից հումանիտար միջանցքով։ Այս մասին ասել է Դոնեցկի մարզի ժողովրդական հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը․ «Հնարավոր է այդ հումանիտար միջանցքով ցանկանան դուրս գալ, ուրիշ հագուստ կհագնեն, իրենց վիրավորների, տուժածների տեսք կտան»,-ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Այս տեղեկությունը հրապարակել է նաև «Ռիա Նովոստին» և ընդգծել, որ Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքը շարունակում է մնալ ուկրաինական բանակի վերահսկողության տակ։ Նշենք, որ երեկ Բելառուսում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի ժամանակ Մոսկվան և Կիևը պայմանավորվել էին բացել մարդասիրական միջանցքները խաղաղ բնակիչների դուրսբերման համար։