Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պալման նվաճեց ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը

Պալման նվաճեց ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը
Սպորտ
22:41, 05 май 2024
Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչում իսպանական Պալման 5-1 հաշվով առավելության հասավ Բարսելոնայի նկատմամբ։

Պալման երկրորդ տարին անընդմեջ դառնում է ուժեղագույնը Եվրոպայում։ Հիշեցնենք, որ այս թիմի կազմում է հանդես գալիս նաեւ Հայաստանի ֆուտզալի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերը։
«4-ի եզրափակիչի» բրոնզե մեդալակիր դարձավ Բենֆիկան, իսկ 4-րդ տեղը նվաճեց Սպորտինգը։