Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պրիգոժինը Շոյգուին և Գերասիմովին վիրավորել և հայհոյել է՝ նկարահանելով տեսանյութ «Վագներ»-ի զոհված մարտիկների ֆոնին

Պրիգոժինը Շոյգուին և Գերասիմովին վիրավորել և հայհոյել է՝ նկարահանելով տեսանյութ «Վագներ»-ի զոհված մարտիկների ֆոնին
Միջազգային
12:15, 05 май 2023
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և հովանավոր Եվգենի Պրիգոժինը տեսանյութ է նկարահանել «Վագներ»-ի տասնյակ մարտիկների դիակների ֆոնին՝ նրանց մահվան մեջ մեղադրելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։

Տեսանյութը հրապարակել է Պրիգոժինի մամուլի ծառայությունը։ Պրիգոժինը պնդում է, որ այդ կորուստներն իրենք ունեցել են մեկ օրում՝ մայիսի 4-ին: «Սրանք այն տղաներն են, ովքեր այսօր են զոհվել, նրանց արյունը դեռ չի չորացել»,- ասել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիրը կադրերում՝ բղավելով և ցույց տալով շարված դիակները։

Այնուհետև նա պնդել է, որ «Վագներ»-ի ստորաբաժանումներում զինամթերքը 70 տոկոսով պակաս է, և եթե նրանց գոնե «նորմա»-ի չափ տրվեր, ապա զոհերը հինգ անգամ քիչ կլինեին։ «Նրանք այստեղ որպես կամավորներ են եկել են և մահանում են, որպեսզի դուք ճարպակալեք ձեր կաբինետներում՝ կարմիր փայտերով»,- ամփոփում է Պրիգոժինը՝ դիմելով, այդ թվում նաև անպարկեշտ ձևով, Շոյգուին և Գերասիմովին, որոնց, ի թիվս այլ բաների, նա անվանել է «անասուններ»: