ԱՄՆ-ն արգելել է շուրջ 50 ռուսաստանցի օլիգարխների մուտքը ԱՄՆ
Աշխարհ
Հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ նախագահ Ջո Բայդենն ասաց, որ ռուսական զորքերը անկանոն կրակում են ուկրաինական քաղաքների ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։
Նա նաև հայտարարեց ռուս օլիգարխների եւ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի դեմ նոր պատժամիջոցների մասին։
«Այսօր ես հայտարարում եմ, որ մենք տասնյակ անուններ ենք ավելացնում ցուցակում, այդ թվում՝ Ռուսաստանի ամենահարուստ միլիարդատերերից մեկը, և ես արգելում եմ ավելի քան 50 ռուս օլիգարխներին, նրանց ընտանիքներին և մերձավորներին այցելել Ամերիկա։ Եվ մենք կշարունակենք ուղիղ օգնություն ցուցաբերել ուկրաինացի ժողովրդին»,- ասել է Բայդենը։
Պատժամիջոցների ցանկում, մասնավորապես, ներառված են Նիկոլայ Տոկարևը (նաև նրա կինը՝ Գալինան, դուստր Մայան և նրա երկու անշարժ գույքի ընկերությունները), Բորիս Ռոտենբերգը (նաև նրա կինը՝ Կարինան և որդիները՝ Ռոմանն ու Բորիսը), Արկադի Ռոտենբերգը (նաև նրա որդիներ Պավելն ու Իգորը և դուստրը՝ Լիլիան), Սերգեյ Չեմեզովը (կինը՝ Եկատերինան, որդին Ստանիսլավը և խորթ դուստրը՝ Անաստասիան)։
Ցուցակում ընդգրկված են Իգոր Շուվալովը (պատժամիջոցներ են կիրառվել նրա հինգ ընկերությունների, կնոջ՝ Օլգայի, որդի Եվգենիի, նրա ընկերության և անձնական ինքնաթիռի, ինչպես նաև դստեր՝ Մարիայի և նրան պատկանող ընկերության նկատմամբ), Եվգենի Պրիգոժինը (նաև. նրա երեք ընկերությունները, կինը՝ Պոլինան, դուստրը՝ Լյուբովը և որդին՝ Պավելը), ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը և Ալիշեր Ուսմանովը (ինչպես նաև նրա անձնական ինքնաթիռն ու զբոսանավը)։