Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր իշխանության տարիներին ասել եք, որ Քյավառը «կույր աղիք» է. Գավառցին՝ Քոչարյանին

Ձեր իշխանության տարիներին ասել եք, որ Քյավառը «կույր աղիք» է. Գավառցին՝ Քոչարյանին
Քաղաքականություն
18:46, 17 июнь 2021
Գավառում քարոզարշավի ժամանակ քաղաքացին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ասաց, որ Գավառում ասեկոսեներ են պտտվում, որ Քոչարյանն իր ղեկավարման տարիներին ասել է՝ Գավառը կույր աղիք է, քաղաքացին նախագաին հարցրեց՝ արդյո՞ք եղել է նման արտահայտություն:

«Առանց կես լիտրի ստեղ գլուխ չենք հանելու այսօր: Ես այն ժամանակ, որ նախագահ էի չգիտեի կույր աղիքը որնա էլի, ես «аппендицит» կասեի ինձ թվում է: Հայերենս ընթացքում եմ լավացնում, բայց իրականում «аппендицит» կասեի հաստատ: Ողղակի չգիտեի կույր աղիքն ինչ է, հիմա ես ինչ ասեմ»,- արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ նրա՝ լավ տարբերակ են գտել սև փիառ անելու, որովհետև նա չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը:

«Չեմ ուզում արդարանամ մի բանի մեջ, որն իսկի մարդու մտքով չի կարող անցնել: Անհեթեթություն է դա»,-նշեց նա:

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ նաև ասում են, թե ինքը Գավառում գործարան է փակել:

«Հեսա գալու եմ եղածն էլ փակեմ, ինչ կա չկա, սաղ փակեմ: Մենք մի քանի տասնյակ աշխատատեղեր էինք ստեղծում Հայաստանում այն տարիներին: Կային գործարաններ պետական սեփականություն հանդիսացող և կային սեփականաշնորհված: Մենք ցուցակ էինք կազմում և անում էինք ամեն ինչ, որ աշխատացնեինք այդ ձեռնարկությունները»,-ասց ՀՀ 2-րդ նախագահը: