Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՊ-ն՝ 33.3 , Հայաստան դաշինքը ՝ 6.8 տոկոս․ Հայաստանում լավագույնը համարվող APR ընկերության վերջնական հարցումները։

Բնակչության նախապատվությունները գալիք արտահերթ ընտրություններին
2021թ-ի հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն իր նախաձեռնությամբ իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն քվեարկության նախապատվությունների վերաբերյալ։ Հարցումն իրականացվել է հեռախոսային հարցումների միջոցով ամբողջ Հայսատանի Հանրապետության տարածքում, որին մասնակցել է 1067 մարդ: Իրականացված հարցումների թիվը թույլ է տալիս տվյալները 95% հավանականությամբ ±3% սխալի մեծությամբ համարել ներկայացուցչական:
Արդյունքները այստեղ:
Նշում․ Կազմակերպությունը հարցումներ իրականացնելի խստորեն հետևում է ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ կետին, այն է՝ արգելվում է քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ տպագիր մամուլով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը: