Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի գովազդը՝ նույնասեռականների ծանոթությունների կայքում լռության օրը․ Լուսանկար

Քոչարյանի գովազդը՝ նույնասեռականների ծանոթությունների կայքում լռության օրը․ Լուսանկար
Քաղաքականություն
14:43, 19 июнь 2021
Թեև այսօր լռության օր է և քաղաքական ուժերը պարտավոր են չզբաղվել քարոզչությամբ, սակայն Քոչարյանի դաշինքի գովազդը շարունակում է պտտվել նույնասեռականների ծանոթությունների համար նախատեսված Hornet հավելվածում։ Նկարը մեզ է ուղարկել ընթերցողներից մեկը։ Կփորձենք ԿԸՀ-ից ճշտել, արդյո՞ք սա համապատասխանում է օրենսդրությանը։

Նշենք, որ Քոչարյանի դաշինքում հաճախ խոսում են ազգային գաղափարներից, ընտանիքից, իսկ վերջերս Քոչարյանը հայտարարեց, որ իր ընտրվելու դեպքում պատրաստվում է փակել Սորոսական կազմակերպությունները։