Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ևս ազատվեց զբաղեցրած պաշտոնից

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ևս ազատվեց զբաղեցրած պաշտոնից
Հայաստան
17:49, 05 январь 2024
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ՝ հետևելու պետական ծրագրերով իրականցվող շինարարական աշխատանքերի կատարմանը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից: 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:  

Հիշեցնենք, որ օրերս Լոռու մարզ վարչապետի կատարած այցի արդյունքում պաշտոնից հեռացվեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։