Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմավիրի մարզպետը 5 օրով կգործուղվի Գերմանիա

Արմավիրի մարզպետը 5 օրով կգործուղվի Գերմանիա
Պաշտոնական
10:35, 03 ноябрь 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 5 օրով Գերմանիա է գործուղել Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին:

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
  1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին 2022 թվականի նոյեմբերի 14-18-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասի Բուրգենլանդ շրջան)` հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով:
  2. Ընդունել ի գիտություն, որ Էդվարդ Հովհաննիսյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
  3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման 2 արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: