Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԵԿ նախագահի տեղակալը 4 օրով գործուղվում է Բելգիա

ՊԵԿ նախագահի տեղակալը 4 օրով գործուղվում է Բելգիա
Հասարակություն
14:21, 21 октябрь 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի տեղակալ  Ծովինար Սողոմոնյանը 4 օրով գործուղվում է Բելգիա:

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին 2022 թվականի հոկտեմբերի 24-27-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության շրջանակներում անցկացվող մշտական տեխնիկական կոմիտեի նիստերին մասնակցելու նպատակով:

2. Ծովինար Սողոմոնյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: