Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարները գործուղվում են Վրաստան

Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարները գործուղվում են Վրաստան
Պաշտոնական
13:19, 10 июнь 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարներ Տաթևիկ Ստեփանյանը և Աննա Ժամակոչյանը 4 օրով գործուղվում են Վրաստան:

Որոշման մեջ ասվում է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանին 2022 թվականի հունիսի 27-30-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության. բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրով նախատեսվող աշխատանքային քննարկումներին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Տաթևիկ Ստեփանյանի և Աննա Ժամակոչյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման ծախսերը կատարվելու են «Բարեփոխումների պատուհան» ծրագրի միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: