Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախ-Երևան ճանապարհին ավտոմեքենայից գտել են 2 գնդացիր

Արցախ-Երևան ճանապարհին ավտոմեքենայից գտել են 2 գնդացիր
Հայաստան
12:19, 01 май 2022
Հայտնաբերվել է երկու գնդացիր

Մայիսի 1-ին, ժամը 6.40-ին Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցվել է մի ավտոմեքենա, որի ստուգման ընթացքում հայտնաբերվել է ՌՊԿ տիպի երկու գնդացիր:

Մեքենայում գտնվող երեք անձանցից մեկը ձերբակալված է:

Կատարվում է քննություն:

Քաղաքացիներին մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ կամավոր հանձնելն ազատում է քրեական պատասխանատվությունից: