Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական զլմ-ները սկսել են կողմնակալությամբ լուսաբանել բողոքի ակցիաները. լուսանկարներ․ radar.am

Ռուսական զլմ-ները սկսել են կողմնակալությամբ լուսաբանել բողոքի ակցիաները. լուսանկարներ․ radar.am
Հայաստան
13:06, 03 май 2022
Հայաստանում ընդդիմության ակցիաներն արժանանում են ռուսական զլմ-ների մանրամասն ուշադրությանը։ Այդ լրատվականներից են «Риа Новости», «ТАСС», «Интерфакс», «Ren.tv», «Regnum.ru», «Известия», «Радио Спутник», «Коммерсантъ», «Газета.ru» և այլն, որոնք ոչ միայն ակտիվորեն լուսաբանում են ընդդիմադիրների ցույցերը Երևանում, այլև գործուղված թղթակիցներ ու օպերատորներ ունեն Երևանում։

«Կոմերսանտ» թերթը «Հայաստանին կոչ են անում արթնանալ» հոդվածում ներկայացրել է միայն ընդդիմադիր գործիչների տեսակետները՝ Արամ Վարդևանյան, Սեյրան Օհանյան, Տիգրան Աբրահամյան, Աննա Գրիգորյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Արթուր Ղազինյան, Հայկ Մամիջանյան, որոնք խոսել են Նիկոլ Փաշինյանի կողմից զիջումներից և դրանց՝ ընդդիմադիրների արձագանքից։ Նաև Երևան է գործուղել իր թղթակցին և զրուցել երևանյան թղթակցի՝ Արշալույս Մղդեսյանի հետ։ 

«Տասս» գործակալությունը հիմնականում կարճ հաղորդագրություններով է ներկայացրել ընդդիմադիրների ցույցերի վիճակագրությունը, ձերբակալվածներին և խոսել Քոչարյանի ու նրա որդու մասնակցությունից։ 

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն «Երևանը կանգնել է ցույցերի ու խցանումների միջև» իր հոդվածում գրել է, որ ցուցարարներին են միացել եկեղեցականները, ուսանողները, և որ «ընդդիմադիրները բողոքում են Փաշինյանի քաղաքականության հետևանքով Արցախի կորստից, սոցիալական վիճակից, արտաքին քաղաքական զիջումներից»։ 

«Գազետա»-ն «Երևանում մարզերից ցուցարարներ են հավաքվում» վերտառությամբ հոդվածում ներկայացրել է միայն Անի անունով ընդդիմադիր ինչ-որ մեկի՝ բավականին երկար և մանրամասն քննադատական խոսքը։

«Ինտերֆաքս»-ը ներկայացրել է Արթուր Վանեցյանի խոսքերը, Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ելույթից հետո ցույցերի պատճառներն ու ցուցարարների պահանջը՝ չգնալ զիջումների ու պահպանել Արցախի կարգավիճակի հարցը։

Հարկ է հավելել նաև, որ ակցիաների մասին ռուսական զլմ-ների ռեպորտաժները լայնորեն տարածվում են ռուսական տելեգրամյան սեգմենտում։ Դրանից, ի դեպ, չի խուսափել նաև «Россия-24» հեռուստաընկերությունը՝ նախօրեի իր ռեպորտաժում Երևանի ակցիաների մասին ռեպորտաժում ներկայացնելով Ֆրանսիայում բողոքի ցույցերի ու բախումների կադրերը՝ դրանք վերագրելով հայաստանյան իրադարձություններին։

Աղբյուր՝ radar.am