Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱԾ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Նարիշկինի՝ Երևան այցելելու մասին լուրը

ԱԱԾ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Նարիշկինի՝ Երևան այցելելու մասին լուրը
Հայաստան
15:48, 18 июль 2022
1in.am-ը լուր է տարածել, որ այսօր Երևան է ժամանելու Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

Կայքը նաև նշել է, որ Նարիշկինը Երևանում հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց հետ, թեպետ, չի բացառվում, որ այլ հանդիպումներ էլ լինեն, սակայն՝ ոչ հրապարակային։

Civic.am-ը փորձեց ԱԱԾ-ից պարզել լուրի իսկությունը։ Ի պատասխան ԱԱԾ մամուլի ծառայությունը ոչ հերքեց Նարիշկինի այցի մասին լուրը, ոչ էլ՝ հաստատեց։ «Հետևեք պաշտոնական հաղորդագրություններին», - նշեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ վերջերս Հայաստան էին ժամանել նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Շամխանին։ Բերնսը հանդիպումներ ունեցավ ինչպես Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, այնպես էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Նշենք, որ այդ այցերից առաջ ևս այցերի մասին պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակվել։ 

Վովա Հակոբյան