Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավելի քան 1 մլրդ 542 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Ավելի քան 1 մլրդ 542 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
Հայաստան
19:15, 16 январь 2023
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 2022 թվականի ընթացքում Արցախի Հանրապետությունից փոխանցվել են ավելի քան 1 մլրդ 542 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ Արցախի Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքից։ 

«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան՝ 2022 թվականի ընթացքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցված՝ վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված դրոշմանիշային վճարները նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 27 տոկոսով: Կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է պատշաճ կատարել դրոշմանիշային վճարների գծով պարտավորությունները, որոնք նախատեսված են զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու համար։