Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փրկարարները Վայք-Ազատեկ ավտոճանապարհին իրականացրել են արհեստական քարաթափում

Փրկարարները Վայք-Ազատեկ ավտոճանապարհին իրականացրել են արհեստական քարաթափում
Հայաստան
19:32, 23 февраль 2023
Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 23-ին, ժամը 15:10-ին ահազանգ է ստացել, որ Վայք-Ազատեկ ավտոճանապարհին առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Վայք-Ազատեկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին կա քարաթափման վտանգ, երթևեկությունը երկկողմանի փակ է։
Նշվում է, որ փրկարարներն իրականացրել են արհեստական քարաթափում (մոտ 2 խմ), և երթևեկությունը երկկողմանի բացվել է։