Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարզ լճի ճանապարհին ծառ է ընկել երթևեկելի հատվածի վրա

Պարզ լճի ճանապարհին ծառ է ընկել երթևեկելի հատվածի վրա
Հայաստան
22:31, 20 апрель 2022
Ապրիլի 20-ին՝ ժամը 14։45-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարզ լճի ճանապարհին ծառ է ընկել, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառը մասնատել և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը դարձել է երկկողմանի բաց։