Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը Հայաստանին նորից կոչ է արել համագործակցել անհետ կորածների որոնման հարցում

Ադրբեջանը Հայաստանին նորից կոչ է արել համագործակցել անհետ կորածների որոնման հարցում
Տարածաշրջան
12:31, 29 апрель 2024
 Ադրբեջանի պետական հանձնաժողովը Հայաստանին նորից կոչ է արել համագործակցել անհետ կորածների որոնման հարցում: Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով զբաղվող Ադրբեջանի պետական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Իսմաիլ Ախունդովը:

«Պետական հանձնաժողովը ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ երկու կողմից անհետ կորածների որոնման գործում՝ պահպանելով ճշգրտության, թափանցիկության և փոխվստահության մթնոլորտը։

Կարծում եմ, հաշվի առնելով, որ հիմնական տեղեկատվությունը գտնվում է հայկական կողմի մոտ, այս համագործակցությունը կարող է դրական ներդրում ունենալ երկու կողմից էլ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման գործում»,- նշել է Ախունդովը։