Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կադիրովի 16-ամյա որդին՝ Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի «հոգաբարձու»

Կադիրովի 16-ամյա որդին՝ Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի «հոգաբարձու»
Աշխարհ
13:03, 29 апрель 2024
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ Ադամ Կադիրովը, նշանակվել է Գուդերմեսում տեղակայված Վլադիմիր Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի «հոգաբարձու»։ Ինչպես հայտնել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում, համապատասխան խնդրանքով նրան է դիմել բուհի ռեկտոր Բայբեթար Վայխանովը։

«Նա (Ադամը) ծանոթ է հայտնի համալսարանի գործունեությանը, դրա համար ես կարծում եմ, որ նա շատ լավ կկատարի իր վրա դրված պարտականությունները»,- գրել է Կադիրովը։

Չեչնիայի ղեկավարը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ պարտականություններ է կատարելու 16-ամյա Ադամն այս պաշտոնում։