Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կադիրովը կարող է դառնալ ՌԴ ՆԳ նախարար

Կադիրովը կարող է դառնալ ՌԴ ՆԳ նախարար
Ռուսաստան
10:41, 18 апрель 2024
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարող է զբաղեցնել ՌԴ ներքին գործերի նախարարի պաշտոնը, հայտնում են ռուսական քարոզչական լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին։

Ինչպես նշում են լրատվամիջոցները, «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը և դրան հաջորդած միգրանտների ձերբակալությունները կարող են հանգեցնել Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարի պաշտոնում ռոտացիայի։ Վլադիմիր Կոլոկոլցևին փոխարինելու համար այդ պաշտոնին հավակնում է միանգամից մի քանի մարդ։

Ռամզան Կադիրովի հնարավոր նշանակումն այս պաշտոնում ոչ միանշանակ է գնահատվում։ Մի կողմից՝ նրա կոշտ ղեկավարումը կարող է արդյունավետ լինել ճգնաժամային իրավիճակներում, մյուս կողմից՝ Կադիրովը դաշնային կառույց ղեկավարելու փորձ չունի։
«Հնարավորությունն առ այն, որ Կադիրովը կզբաղեցնի այդ պաշտոնը, բացառված չէ, չնայած դա կարող է ավելի շուտ սպառնալիք լինել գերատեսչության գործող կառույցների համար, քան հիմնավորված գործնական որոշում, ենթադրում են փորձագետները»,- նշում են ռուսական լրատվամիջոցները: