Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Չորրորդ կրակոցն արձակեք ճակատին՝ այլևս դուրս չեն գա». Կադիրովը՝ «չարտոնված անկարգությունների» դեմ պայքարի մասին

«Չորրորդ կրակոցն արձակեք ճակատին՝ այլևս դուրս չեն գա». Կադիրովը՝ «չարտոնված անկարգությունների» դեմ պայքարի մասին
Միջազգային
13:29, 31 октябрь 2023
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ զանգվածային չարտոնված ակցիաները կանխելու համար իրավապահ մարմինների աշխատակիցները, ի թիվս այլ բաների, պետք է մահացու կրակեն նրանց, ովքեր չեն արձագանքել նախազգուշական կրակոցներին։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հանրապետության կառավարության խորհրդակցության ժամանակ՝ ՆԳՆ-ի և Ազգային գվարդիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, Կադիրովը հայտարարել է. «Եթե մեզ մոտ թեկուզ մեկ մարդ գնա չարտոնված անկարգությունների, նրան ձերբակալեք ու բանտարկեք։ Կամ երեք նախազգուշական կրակոց արձակեք օդում, ու դրանից հետո, եթե անձը չկատարի օրենքի պահանջը, չորրորդ կրակոցն արձակեք ճակատին։ Այլևս դուրս չեն գա։ Սա իմ հրամանն է»։

Թե հատկապես ինչ «չարտոնված անկարգությունների» մասին է խոսել Կադիրովը՝ «ՌԻԱ Նովոստի»-ն չի պարզաբանել, սակայն հիշեցրել է, որ Չեչնիայի ղեկավարը ավելի վաղ հայտարարել էր, որ հանրապետությանը «հաջողվել է կասեցնել սադրանքը»՝ նման Մախաչկալայի օդանավակայանի անկարգություններին։