Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում. «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին

Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում. «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին
Հասարակություն
11:05, 01 май 2024
Ապրիլի 30-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Վահագն Մ.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Ապագա խճուղու 15 տան մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Լուսինե Ա.-ին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ոստիկաններն ու պարեկները, ժամանել է նաև քննչական խումբը:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վրաերթի ենթարկվածը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ, այսօր առավոտյան գիտակցության չգալով, մահացել է: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։