Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բռնությամբ հարցեր լուծելու ժամանակները անցել են. Խալաթյանը` լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Այսօր ԱԺ բակում Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի օգնական ներկայացող, սակայն թիկնապահի գործառույթներ իրականացնող Արթուր Սուքոյանը հարվածել է Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանին: Նա մոտեցել է մեր լրագրողին, մեղադրել «սրբապղծության մեջ», ինչից հետո հարվածել է նրան։ 

Civic.am-ի հետ զրույցում միջադեպի վերաբերյալ հայտնելով իր դիրքորոշումը՝ իրավագետ Արտաշես Խալաթյանն ասաց. «Նախ խստորեն դատապարտում եմ այդ բռնարարքը։ Ըստ էության, ցանկացած անձ ՀՀ-ում պետք է գիտակցի, որ բռնությամբ հարցեր լուծելու ժամանակներն անցել են, և 90-ականները կամ 2000-ականները չեն, երբ քաղաքական ամենաթողություն էր տիրում, և լրագրողները դառնում էին անբարեխիղճ և անօրինական վարքագիծ դրսևորող քաղաքական գործիչների զոհը։ Եվ իմ զորակցությունն եմ հայտնում Դավիթ Լևոնյանին»։

Նա նշեց, որ այս արարքը որակում է որպես հանցագործություն և կախված մարմնական վնասվածքի ծանրությունից՝ պետք է որակվի առողջությանը որոշակի ծանության վնաս պատճառող, իհարկե, կախված կոնկրետ փաստական հանգամանքներից, կարող է նաև խուլիգանության հանցակազմը քննարկվել։
 
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան