Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Հասարակություն
15:25, 23 март 2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
 
«Հարգելի Տատյանա Նիկոլայի,
 
Խորապես ցնցված եմ անմեղ կյանքեր խլած սարսափելի ողբերգության լուրից:
 
Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում, մարդկանց թիրախավորելու ցանկացած փորձ:
 
Այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը և իմ ցավակցությունը հայտնում այս մեծ ողբերգության զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- ասված է ցավակցական հեռագրում։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ռուսաստանի Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի:

Նշվում է, որ նրանց թիվը կարող է ավելանալ: