Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցնցված եմ «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած հրեշավոր ահաբեկչության մասին տեղեկություններով. Ալիև

Ցնցված եմ «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած հրեշավոր ահաբեկչության մասին տեղեկություններով. Ալիև
Ռուսաստան
00:31, 23 март 2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

«Խորապես ցնցված եմ «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահում տեղի ունեցած հրեշավոր ահաբեկչության մասին տեղեկություններով:

Դատապարտում եմ այդ ահաբեկչական ակտը և Ադրբեջանի ժողովրդի ու անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Ձեզ, ՌԴ ողջ ժողովրդին, զոհերի հարազատներին ու մտերիմներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ արագ ապաքինում»,- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում նշել է Ալիևը: