Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպիտակ տունը՝ Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցածի մասին

Սպիտակ տունը՝ Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցածի մասին
ԱՄՆ
23:21, 22 март 2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ցավակցություն է հայտնել Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերին և վիրավորներին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք բոլորս տեսնում ենք Մոսկվայից հաղորդագրություններ և տեսանյութեր: Մենք փորձում ենք ավելի շատ տեղեկություններ ստանալ։ Կադրերն ուղղակի սարսափելի են, դրանց շատ դժվար է նայել։ Սա դժվար օր է լինելու, մեր մտքերը նրանց հետ են (զոհվածների ընտանիքների և վիրավորների)»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը՝ միջադեպն անվանելով «սարսափելի գրոհ»:

Քիրբին նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախապես տեղեկությունների չի տիրապետել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության մասին։ Պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինան կարո՞ղ է կանգնած լինել Crocus City Hall-ում տեղի ունեցած հարձակման հետևում, Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ այս պահին որևէ տվյալ չկա, որ Ուկրաինան կամ ուկրաինացիները որևէ կերպ կապված են ահաբեկչության հետ։