Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը ցավակցություն է հայտնել Ռուսաստանին Քաբուլում դեսպանատան դիմաց տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Հայաստանը ցավակցություն է հայտնել Ռուսաստանին Քաբուլում դեսպանատան դիմաց տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
Հայաստան
18:55, 05 сентябрь 2022
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակման հետևանքով զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր տուժածներին»,- ասել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վահան Հունանյանը։

Հիշեցնենք, որ Աֆղանստանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է երկու ռուս դիվանագետ, վիրավորվել են դեսպանատան տասնյակ աշխատակիցներ և տեղի բնակիչներ։