Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աֆղանստանում ՌԴ դեսպանատան մոտ պայթյուն է եղել․ սպանվել է ՌԴ դեսպանատան երկու աշխատակից, կան տասնյակ վիրավորներ

Աֆղանստանում ՌԴ դեսպանատան մոտ պայթյուն է եղել․ սպանվել է ՌԴ դեսպանատան երկու աշխատակից, կան տասնյակ վիրավորներ
Աշխարհ
13:32, 05 сентябрь 2022
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մուտքի մոտ մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ է գործի դրել։ Այդ մասին գրում է Al Arabiya-ն։ Հաղորդվում է, որ հարձակվողը սպանվել է զինված պահակախմբի կողմից, երբ նա մոտեցել է դեսպանատան դարպասին:

Reuters-ը՝ վկայակոչելով Քաբուլի ոստիկանությանը, հայտնել է, որ պայթյունի հետևանքով երկու մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել։ РИА Новости-ին, հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին, մասնավորեցրել է, որ սպանվել է ՌԴ դեսպանատան երկու աշխատակից։