Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպիտակ տունը հերքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հարավային Կովկասում իրեն «խաղաղարար» ներկայացնելու փորձերը

Սպիտակ տունը հերքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հարավային Կովկասում իրեն «խաղաղարար» ներկայացնելու փորձերը
Միջազգային
13:07, 28 октябрь 2022
Սպիտակ տունը հերքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հարավային Կովկասում իրեն «խաղաղարար» ներկայացնելու փորձերը՝ ընդգծելով նրա դաժան ներխուժումը Ուկրաինա։

«Միայն մեկ Պուտին կա՝ նա, ով առանց որևէ առիթի որոշել է ներխուժել հարևան պետություն»,- ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին՝ պատասխանելով հարցին՝ ո՞ր Պուտինն է իրական՝ խաղաղարար Հարավային Կովկասում, թե՞ խառնակիչ Ուկրաինայում:

«Սա այն Պուտինն է, որին մենք տեսնում ենք, զինվորականների առաջնորդը, որը վայրագություններ է գործում անմեղ ուկրաինացի ժողովրդի, երեխաների նկատմամբ, ոչնչացնում է քաղաքացիական ենթակառուցվածքները։ Մենք տեսնում ենք այն Պուտինին, որը խաբում է իր զորքերին և իր ժողովրդին»,- հավելել է Քիրբին:
 
Նրա խոսքով՝ Բայդենի վարչակազմը չի հավատում, որ Պուտինի ռազմավարական նպատակներն Ուկրաինայում փոխվել են. «Նա չի ցանկանում, որ Ուկրաինան գոյություն ունենա որպես ինքնիշխան, անկախ ազգային պետություն»։