Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համաշխարհային հանրությունը պետք է դատապարտի «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ողբերգական իրադարձությունները. Զախարովա

Համաշխարհային հանրությունը պետք է դատապարտի «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ողբերգական իրադարձությունները. Զախարովա
Ռուսաստան
23:36, 22 март 2024
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել համաշխարհային հանրությանը դատապարտել Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

«ՌԴ ԱԳՆ-ն ամբողջ աշխարհից զանգեր է ստանում՝ շարքային քաղաքացիներից, Crocus City Hall-ում տեղի ունեցած սարսափելի ողբերգության հետ կապված ցավակցական և ողջ մարդկության աչքի առաջ տեղի ունեցող այս արյունալի ահաբեկչության խստիվ դատապարտման խոսքերով։ Այժմ, ինչպես հայտարարել են Ռուսաստանի իշխանությունները, բոլոր ջանքերը ուղղված են մարդկանց փրկելուն։ Ամբողջ համաշխարհային հանրությունը պարտավոր է դատապարտել այս հրեշավոր հանցագործությունը»,- գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall համերգասրահում, «Պիկնիկ» խմբի համերգից առաջ, կամուֆլյաժով զինված անձինք կրակ են բացել։ Շենքում հրդեհ է բռնկվել: Ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 40 մարդ։