Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մահ՝ մահվան դիմաց, ահաբեկչություն՝ ահաբեկչության դիմաց. Ոչ մի դատ ու հետաքննություն». Մեդվեդևը՝ Crocus City Hall-ում տեղի ունեցածի մասին

«Մահ՝  մահվան դիմաց, ահաբեկչություն՝ ահաբեկչության դիմաց. Ոչ մի դատ ու հետաքննություն». Մեդվեդևը՝ Crocus City Hall-ում տեղի ունեցածի մասին
Ռուսաստան
23:51, 22 март 2024
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը իր ցավակցությունն է հայտնել Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին և ուժ մաղթել տուժածների բոլոր հարազատներին։

Նա գրել է, որ ահաբեկչությանը պետք է պատասխանել ահաբեկչությամբ. «Ահաբեկիչները հասկանում են միայն պատասխան ահաբեկչությունը: Ոչ մի դատ կամ հետաքննություն չի օգնի, եթե ուժին չհակադրվի ուժը, իսկ մահվանը՝ ահաբեկիչների տոտալ մահապատիժներն ու ռեպրեսիաները նրանց ընտանիքների նկատմամբ: Սա համաշխարհային փորձ է: Եթե պարզվի, որ դրանք Կիևի ռեժիմի ահաբեկիչներ են, ապա նրանց և նրանց գաղափարական ոգեշնչողների հետ այլ կերպ վարվել անհնար է։ Նրանց բոլորին պետք է գտնել և անխնա ոչնչացնել որպես ահաբեկիչների՝ ներառյալ նման չարագործություն իրականացրած պետության պաշտոնյաներին։

Մահ՝ մահվան դիմաց»: