Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրենի հետ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրենի հետ
Գիտություն
13:51, 09 май 2024
Աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը  հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի  տնօրեն Օսկար Առոյո Օրտեգային։ 

Վերջինիս ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանը շրջել է գրադարանում, ծանոթացել  Իսպանիայի ազգային գրադարանի գործող ցուցահանդեսներին, ինչպես նաև գրադարանային ֆոնդին, որտեղ պահվում են նաև 17-րդ դարի հայերեն ձեռագրեր։ 

Նախարարը երկկողմ հանդիպման ընթացքում  ներկայացրել է Մ․ Մաշտոցի անվան Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտի գործունեությունն ու հարուստ պատմական ժառանգությունը և փաստել, որ  Մատենադարանը հին ձեռագրերի վերականգնման հարուստ փորձ ունի։
Կողմերը քննարկել են համատեղ ցուցահանդես կազմակերպելու, համագործակցության հուշագիր ստորագրելու հեռանկարները` փաստելով համատեղ ծրագրեր կյանքի կոչելու հասատատակամությունը։ 
Նախանշվել է գործընթացին տարբեր երկրների հայագիտական ամբիոնների ներկայացուցիչների ընդգրկելու կարևորությունը։