Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի կառուցումը կավարտվի 2026-ին՝ Եվրոպայի առաջնությունից առաջ. Արմեն Փամբուխչյան

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նախագիծն ավարտված է, փորձաքննության աշխատանքների ավարտից հետո այն  կդրվի շինարարության մրցույթի:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, նշելով, որ այն կառուցվելու է  Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում և զբաղեցնելու է ընդհանուր առմամբ 1,5 հեկտար տարածք:

Փամբուխչյանի խոսքով՝ կենտրոնը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ, մարզումների համար երկու դահլիճ, սպորտային և գեղարվեստական մարմնամարզության համար մրցումային դահլիճ՝ նախատեսված 532 անձի համար: