Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրացի բռնցքամարտիկը ԵԱ-ին հրաժարվել է լուսանկարվել ռուս մրցակցի հետ

Վրացի բռնցքամարտիկը ԵԱ-ին հրաժարվել է լուսանկարվել ռուս մրցակցի հետ
Տարածաշրջան
12:22, 29 апрель 2024
 Վրացի բռնցքամարտիկ Լաշա Գուրուլին հրաժարվել է լուսանկարվել ռուս Թարխան Իդիգովի հետ Եվրոպայի առաջնության մրցանակաբաշխության ժամանակ։ Գուրուլին երկրորդ ռաունդում դժգոհ է մնացել դատավորի որոշումից և հրաժարվել է եզրափակիչ մենամարտի շարունակությունից։

«Վրացի բռնցքամարտիկը հրաժարվել է շարունակել մենամարտը ռաունդների անվերապահ հաղթանակից հետո, որոնք մրցավարները հաշվել են հօգուտ ռուսի, և արժանացել հավաքված հանդիսատեսների ծափերին»,- գրում է վրացական հանրային հեռարձակողը։ ՌԴ օրհներգի ժամանակ վրացի մարզիկը հանել է արծաթե մեդալը, իսկ հետո հրաժարվել է լուսանկարվել այլ մեդալակիրների հետ։ Ռուսական ՏԱՍՍ պետական գործակալությունը պնդում է, որ Լաշա Գուրուլին կարող է որակազրկվել ռուսի հետ համատեղ լուսանկարից հրաժարվելու համար։

Գործակալությունը հղում է անում Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային. «Տեխնիկական պատվիրակը պարտավոր է արձանագրության մեջ մտցնել այն, ինչ տեղի է ունեցել։ Նման պահվածքին պետք է հետևեն պատժամիջոցները»։