Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հաղթելու համար պետք է լինել Ռուսաստանից»․ Արթուր Ալեքսանյան

«Հաղթելու համար պետք է լինել Ռուսաստանից»․ Արթուր Ալեքսանյան
Սպորտ
18:47, 03 август 2021
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը աշխարհի առաջնության եզրափակչում Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի կողմից կրած պարտությունից հետո հրաժարվել է կրել արծաթե մեդալը՝ մրցանակների հանձման ժամանակ։ Այս մասին գրում է ռուսական Sports.ru կայքը։

Կայքի փոխանցմամբ՝ մենամարտից հետո նա ասել է. «Հաղթելու համար պետք է լինել Ռուսաստանից»:

Հիշեցնենք, որ Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ, Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի եզրափակչում 1։5 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին՝ կիսաեզրափակիչում ստացած վնասվածքի պատճառով, ինչը խանգարեց նրան եզրափակչում։