Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Արցախյան պատերազմում զոհված Վահե Եղիկյանը կդառնար 20 տարեկան

Այսօր Արցախյան պատերազմում զոհված Վահե Եղիկյանը կդառնար 20 տարեկան
Հայաստան
19:55, 09 май 2021
Արցախյան պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Վահե Եղիկյանը 2019 թվականի հուլիսի 11-ին էր զորակոչվել բանակ։ Նա ինքնակամ ընտրել էր Արցախում ծառայել, այնուհետև որոշել էր, որ պետք է Վարազաթմբի (Լելե Թեփե) դիրքը պահի․ «Իր ընտրությունն է եղել, առանց մեզ ոչինչ ասելու, արդեն արել վերջացրել էր, նոր ասաց։ Դիրքն էր կահավորել, մատուռն էր կառուցել, ծաղիկներ էր տնկել»,- պատմում են Վահեի ծնողները։

Վերջին անգամ հարազատների հետ խոսել է սեպտեմբերի 29-ին։
«Սկսած սեպտեմբերի 30-ի առավոտից, Աստծուն խնդրում էի, որ Վահեն զանգի, մի հատ զանգի ու այդպես մինչև հոկտեմբերի 24-ը։ 25 օր տառապանք, 25 օր դժոխք, մինչև որ գտանք Վահիկին»,-պատմում է զինվորի մայրը՝ Կարինե Մուրադյանը։
Վահեն զինակցի ձեռքերում է զոհվել, արնաքամ է եղել, վերջին խոսքերը եղել են․ «Չէր կարող սենց բան լիներ, ոնց որ երազ լինի, իմ հետ չպիտի սենց լիներ»։

Վահե Եղիկյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 9-ին, զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ին։