Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Պետդեպը՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետաձգված բանակցությունների անցկացման նոր ժամկետների մասին

ԱՄՆ Պետդեպը՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետաձգված բանակցությունների անցկացման նոր ժամկետների մասին
Միջազգային
12:37, 09 июнь 2023
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ գերատեսչությունում տեղեկություններ չկան Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ հունիսի 12-ին նախատեսված բանակցությունների անցկացման նոր ժամկետների վերաբերյալ։

«Ինչ վերաբերում է բանակցությունների հաջորդ փուլի ամսաթվին, ապա մենք այս պահին կոնկրետ ժամկետներ չունենք»,- «Ամերիկայի ձայնին» ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։  

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը հետաձգվել է։