Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Խաղաղության պայմանագրի կնքումը անխուսափելի է». Բայրամովը՝ Արարատ Միրզոյանի հետ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման մասին

«Խաղաղության պայմանագրի կնքումը անխուսափելի է». Բայրամովը՝ Արարատ Միրզոյանի հետ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման մասին
Տարածաշրջան
16:09, 05 июнь 2023
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը նախատեսվում է առաջիկայում անցկացնել Վաշինգտոնում։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով ADA համալսարանում։

Նրա խոսքով՝ հանդիպմանը կքննարկվի խաղաղ համաձայնագրի նախագիծը։ «Մենք անխուսափելի ենք համարում խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի կնքումը միջազգային սկզբունքների հիման վրա»,- ասել է նա։ Միաժամանակ Բայրամովը նշել է, որ «անհնար է կանխատեսել, թե որքան կտևի այդ գործընթացը»։